Օրերս Մեքսիկայում կայացած Sabre Grand Prix միջազգային մրցաշարում, որը սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության փուլերից է, Ռիոյի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի Յանա Եգորյանը փայլուն է հանդես եկել ու շահել գլխավոր մրցանակը:
Տարեվերջյան այս մրցելույթը հրաշալի նվեր էր նրա ծննդյան տոնին, որը, ի դեպ, այսօր է: Օգտվելով առիթից՝ շնորհավորենք Ռուսաստանի Դաշնության հավաքականի կազմում հանդես եկող մեր հայրենակցին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Յանա Եգորյանը ճանաչվել էր Ռուսաստանի «Տարվա մարզուհի»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ